Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիկտոր Ֆրանկենշտեյն» ֆիլմն այսօրվանից արդեն մեծ էկրաններին է

Նոյեմբեր 26,2015 22:17

Ջեյմս Մաքեվոյը՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերակատարը, և Իգորի կերպարը մարմնավորող Դենիել Ռեդքլիֆը ներկայացնում են Մերի Շելլիի համանուն վեպի նոր, յուրահատուկ էկրանավորումը:

Փոլ Մաքգիգանի ֆանտաստիկ այս ֆիլմում պատմությունը ներկայացվում է Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի անունից: Ցուցադրվում է Իգորի և երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնի ընկերությունը, ինչպես նաև Ֆրանկենշտեյնի՝ մարդ-­լեգենդ դառնալը:

Նա գիտնական է, որն իր յուրովի պատկերացումն ունի մարդկային կյանքի մասին: Կարծում է, որ միայն Աստծուն չէ տրված մարդուն կյանք պարգևել:

Նրա միակ հավատարիմ ընկերն ու օգնականը Իգորն է, որը հետևում է, թե ինչպես է Վիկտորը հավաքում մահացած մարդկանց մնացորդները, միացնում իրար՝ դարձնելով մեկ գոյություն: Ոչ մեկը չգիտի՝ կապրի՞ արդյոք այդ արարածը, կկարողանա՞ մտածել, զգալ: Բայց, չնայած այդ ամենին, Վիկտորը լիովին հավատում է իր հաջողությանը: Իգորն անկարող է նրան կանգնեցնել և աստիճանաբար դառնում է այդ ամենին ընդամենը կողքից դիտող մեկը:

Մարդկանց մեծ մասը Ֆրանկենշտեյնին համարում է խելագար, որը չափից դուրս դաժան գաղափարներ ունի: Իսկ, օրինակ, նրա հավատարիմ ընկեր Իգորը համոզված է, որ մոլագարի դիմակի տակ թաքնվում է անսովոր տաղանդով օժտված մի մարդ, որն ուղղակի ապրում է աշխարհը փոխելու գաղափարով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30