Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը՝ քաղաքական անհնազանդությունների մասին. «Վախենալու բան չունենք»

Նոյեմբեր 26,2015 22:25

Նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ,  ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց ինչպես է վերաբերվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 1-ից  սկսելու են անհնազանդության գործողությունների շարքը, որի նպատակը Հայաստանում համակարգային փոփոխություններն են, արդյոք ՀՀԿ-ն չի վախենում դեկտեմբերի 1-ին ծրագրված քաղաքական անհնազանդություններից:

«Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր գործիչ կամ քաղաքական ուժ իրավունք ունի օրենքի շրջանակում իրականացնել քաղաքական ակցիաներ: Մենք կարծում ենք, որ բոլոր ուժերը կմնան օրենքի մեջ եւ չեն հատի օրենքի գիծը»,-ասաց տիկին Նաղդալյանը:

Նաեւ հավելեց. «Վախենալու բան չունենք…չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ճնշել»:

ՌԴ Պետդումա ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի  ու ռուս-թուրքական հարաբերությունների՝ Հայաստանի վրա հնարավոր անդրադարձի վերաբերյալ Հերմինե Նաղդալյանը չցանկացավ  մեկնաբանություն անել: Ասաց, որ իմաստ չունի ժամանակից առաջ վազել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30