Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախատեսվում է գերմանական գիմնազիում հիմնել

Նոյեմբեր 26,2015 22:30

Հայաստանում նախատեսվում է հիմնել գերմաներենի խորացված ուսուցում իրականացնող գիմնազիում: Այս մասին Aravot.am-ին ասաց Կրթության եւ գիտության նախարարը:

«Օգտվելով մեր արդեն իսկ ունեցած փորձից՝ գերմանացի գործընկերներին առաջարկել ենք իրականացնել այդ գաղափարն այնպես, ինչպես արել ենք ֆրանսիական լիցեյի եւ ինչպես պատրաստվում ենք անել չինական դպրոցի պարագայում: Առաջարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն մոտ ապագայում կքննարկվի եւ կկայացվի համապատասխան որոշումը»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:

Նա փաստեց, որ գաղափարի իրականացումը ֆինանսական միջոցներ է պահանջում. ակնկալվում է, որ գերմանական կողմը դրական պատասխան կտա: «Գիմնազիումում հայկական կրթական ծրագրին զուգահեռ կիրականացվի գերմաներենի խորացված ուսուցում, որը ներառում է նաեւ Գերմանիայի պատմության եւ մշակույթի ուսումնասիրություն: Իսկ բարձր դասարաններում, ինչպես օրենքն է թույլատրում, որոշ առարկաներ կարող են դասավանդվել գերմաներենով: Շրջանավարտները  կստանան նաեւ գերմաներենի իմացության միջազգային սերտիֆիկատ, գերմանական ատեստատ եւ առանց լրացուցիչ քննությունների՝ կկարողանան ընդունվել գերմանական բուհեր»,-ներկայացնելով գիմնազիումի գործունեության գաղափարը՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Հայ-գերմանական գիտակրթական գործակցության մասին՝ այստեղ 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30