Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է իր զգոնությունը միշտ բարձր մակարդակի վրա պահի». Տիգրան Քոչարյան

Նոյեմբեր 27,2015 15:24

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ լրատվամիջոցները պետք է զգուշորեն նկարագրեն նման միջադեպերը՝ նկատի ունենալով, մասնավորապես, օրերս Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին վերաբերող հրապարակումները. «Հայաստանում «ահաբեկչություն», «ահաբեկիչ» բառերն ինչքան քիչ օգտագործվեն, այնքան լավ: Ավելորդ բառեր պարունակող տեղեկատվություն պետք չէ տարածել: Ձերբակալված զինված խմբավորումը հենց այնպես այդքան զենք չէր պահի, բայց թե ում դեմ էր ուղղվելու, ինչ նպատակով, իրավապահ մարմինները պետք է պարզեն: Իսկ հիմա ճիշտ չէ այդ խմբին անվանել ահաբեկչական, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ մարդկանց կողմից բավականին տարօրինակ ընկալվեց այս խմբի ձերբակալությունը. «Եղան մարդիկ, որոնք հավատացին, եղան մարդիկ, որոնք չհավատացին, և եղան նաև կայֆարիկներ (կներեք բառիս համար): Վերջիններս ծաղրուծանակի են ենթարկում այն ամենը, ինչ կատարվում է: Իմ կարծիքով, ամենավտանգավորը հենց այս մարդիկ են, քանի որ այդպես բթացնում են հասարակության ուշադրությունը, և եթե հանկարծ էլի նման դեպք լինի, հասարակության զգոնությունը բավականին ցածր կլինի: Իսկ եթե հաշվի առնենք այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, մտավախություն կա, որ սա առաջին ու վերջին խմբավորումը չէ, որ լինելու է մեր երկրում: Դրա համար ժողովուրդը պետք է իր զգոնությունը միշտ բարձր մակարդակի վրա պահի»,- ընդգծեց Տ. Քոչարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30