Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Նոյեմբեր 27,2015 17:19

Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի Ոչ-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։

Քարոզչական շրջանում Ոչ-ի քարոզ իրականացնող սուբյեկտներից մեկի նկատմամբ իշխանության նման պահվածքը գնահատվում է որպես հավասար քարոզչական հնարավորությունների իրավունքի խախտում, որն ավելացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնող փաստական հիմքը։

Այս դեպքը նշան է նաև այն բանի, որ իշխանության նյարդերը տեղի են տալիս, քանի որ ակնհայտ է, որ Ոչ-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է։

Կանգնելով փաստի առջև, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը ստիպված է կասեցնել Ոչ-ի Երիտասարդական ֆորումի կազմակերպման որոշումը և հայցում է հրավիրված բոլոր երիտասարդների ներողամտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30