Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաղդադում

Նոյեմբեր 27,2015 17:44

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նոյեմբերի 26-ին Իրաքի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) և Հայ Երկսեռ Երիտասարդական Միության (ՀԵԵՄ) համատեղ ջանքերով Բաղդադի ՀԵԵՄ սրահում տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունը, որում ներգրավված էին ազգությամբ հայ և արաբ սիրողական դերասաններ։

Բեմադրությունն արաբ և հայ հանդիսականների կողմից ընդունվեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ։

Միջոցառմանը ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, քրիստոնյա համայնքների առաջնորդներ և լուսաբանվեց տեղական լրատվական միջոցներով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30