Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի մշակույթի տունը վերածնվեց

Նոյեմբեր 27,2015 22:50

Նոյեմբերի 27-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը կայացավ Ժիրայր Անանյանի « Լույս քեզ տեսնողին» կատակերգության բեմադրությանը: Ներկայացման ռեժիսորը Սասուն Մուրադյանն է, ով նաեւ բեմում ներկայացնում է գործող հերոսներից մեկին:

IMG_0872

Նրա հետ բեմում են դերասաններ Ասպուրակ Ալեքսանյանը, Նաիրա Աբրահամյանը, Գրետա Ղարագյոզյանը, Արթուր Մարանդյանը, երաժշտական ձեւավորողը Գագիկ Մելքոնյանն է: Ծեր մարդկանց թախծոտ, բայց երջանիկ ավարտով  պատմության ներկայացումը լեփլեցուն դահլիճը ընդունեց մեծ ոգեւորությամբ, բուռն ծափերով Ներկայացումը կայացավ մշակույթի տան վերանորոգված դահլիճում: Այն նորոգվել է համայնքի 2 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Դահլիճի խարխուլ հատակն ամբողջությամբ նորոգվել է, բետոնապատվել, պատվել գեղեցիկ ծածկով:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց  ներկայացման համար ֆինանսներ ներդրած, համայնքի ավագանու անդամ Արթուր Անանյանին, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի օգտագործած, բայց  պիտանի աթոռները Նոյեմբերյանի մշակույթի տանը տրամադրելուն աջակցած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, «Նոյեմբերյան» հայրենակցական միության  նախագահ Հայկ Ղազարյանին, Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղից Նելլի Շահնազարյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30