Լրահոս
Օրվա լրահոսը

Միխալկովը երգեց Ռաջ Կապուրի երգը

Նոյեմբեր 28,2015 13:00

Դերասան եւ ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, որ օրերս պարգեւատրվել է Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի  հատուկ մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար, հայտարարել է, որ իր արվեստի վրա ահռելի ազդեցություն է գործել հնդկական կինեմատոգրաֆը:  «Ես հիշում եմ այն սերն ու քնքշությունը, որով լեցուն էին Ռաջ Կապուրի մասնակցությամբ հնդկական ֆիլմերը»,- ասուլիսում նշել է ռուս ռեժիսորը, ապա լրագրողների համար երգել է հնդկական հայտնի «Թափառաշրջիկը» ֆիլմի երգը:

Միխալկովը հավելել է, որ այդ երգով ուզում է ընդգծել Բոլիվուդի հանդեպ իր մեծ սերը:

«Հնդկական կինոն լրիվ ուրիշ աշխարհ է… Ի դեպ, ֆիլմերը այն դեպքում են դառնում համաշխարհային, երբ կարողանում են արտացոլել այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որի ծնունդն են իրենք»,- ասել է Նիկիտա Միխալկովը:

Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ անցնում է Հնդկաստանի միջազգային կինոփառատոնը, նախատեսված է նաեւ ռուս ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

2012-ին հնդկական փառատոնի հատուկ մրցանակը բաժին է հասել լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին, 2013-ին չեխ ռեժիսոր Իրժի Մենզելին, իսկ 2014-ին չինացի ռեժիսոր Վոնգ Կար-Վային:

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30