Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի, Լեւոն Երանոսյանի, Սեյրան Օհանյանի մայրերը ստացան երկրապահի հուշամեդալ

Նոյեմբեր 28,2015 15:53

ԵԿՄ նիստում եռասերունդ երկրապահի մեծ մայր ճանաչվեց Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Երկրապահ կամավորականների միությունը նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գումարեց նիստ՝ նվիրված 5-րդ բրիգադի 23-րդ տարեդարձին:

Նիստին ներկա էին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:

Նիստի ընթացում եռասերունդ երկրապահի մեծ մայր է ճանաչվել Վազգեն Սարգսյանի մայր Գրետա մայրիկը: Հերոսների մայրերին եւ այրիներին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանձնեց երկրապահի հուշամեդալներ:

Հուշամեդալ ստացան ազատամարտիկների մայր Արփինե Ավագյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մայր Լաուրա Օհանյանը, Մանվել Գրիգորյանի կինը՝  ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի մայր Լիլիթ Ամոյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի մայր Օֆելյա Սարոյանը, ազատամարտիկների մայր Արզիկ Մխիթարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մայրը, ԵԿՄ պատվավոր անդամ Մեխակ Մեխակյանի մայր Օֆելյա Մեխակյանը եւ այլք:

ekm3 ekm2

«Մեխակը մեզնից մեկն է եղել, բայց միակն է եղել, որ զոհվել է Մարտակերտում, ես չեմ կարողացել թաղմանը մասնակցել, քառասունքին եմ նոր եկել, Մեխակի հայրը առաջացել, ինձ փաթաթվել է եւ հետեւյալ խոսքերն է ասել. «Կներե՛ս, որ իմ տղան չի կարող էլ քեզ օգնել, քո կողքին լինել»: Սա զինվորի հոր խոսք է, ես զինվոր էլ եմ տեսել, ճիշտ ա՝ մինչեւ հիմա շատ մարդիկ մեզ են մեղադրում, իմ հարազատներից, բարեկամներինց շատերն են մեղադրել»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ հիշելով Մեխակ Մեխակյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30