Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդների երկրորդ համաժողովի հայտարարությունը

Նոյեմբեր 28,2015 21:40

 

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների «Ապագա» խորագրով երկրորդ  համաժողովի մասնակիցներս, ընդգծելով համաժողովի կարևորությունը և  կա­ռու­ցո­ղա­կան բնույթը, արձանագրում ենք, որ՝

  • Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտա­սարդական կազմակերպությունները կարևոր դերակատարություն ունեն հայա­պահ­պանության, հայ ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների պահպանման, կրթամշակութային և մտավոր ներուժի վերարտադրման գործում և այսուհետև էլ կշարունակեն իրենց աշ­խատանքները այս ուղղություններով:
  • Հայկական համայնքային երիտասարդական կազմակերպությունների գործո­նեությանը և նրանց ներուժի համախմբման գործընթացին մշտապես պետք է սատար կանգնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, համահայկական և համայնքային կառույցները այսուհետև ևս պետք է շարունակեն իրենց աջակցությունը երիտասարդներին՝ ներկա մարտահրավերներին դիմակայելու համար:
  • Տարբեր ոլորտներում աշխատող հայազգի ակտիվ երիտասարդների ներուժի համախմբումը և ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և կրթամշակութային խնդիրների լուծման գործընթացում դարձել է օրակարգային խնդիր, և մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք այդ  ուղղությամբ:
  • Ներկա պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում երիտասար­դական կազմակերպությունների գործուն աջակցությունը և մասնակցու­թյունը համազգային խնդիրների լուծմանը.
  • Լեռնային Ղա­րաբաղի հիմնահարցի արդարացի լուծմանը,
  • Հայոց ցեղասպանության ճա­նաչման, դատապարտման­ և հետևանքների վերացման պայքարին,
  • Հայոց պետականության ամրապնդմանը,
  • Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվի իմացությանը և օգտագործմանը, հայկական պատմամշակութային արժեքների և ավանդույթների պահպանմանը,
  • երիտասարդների համագոր­ծակ­ցության արդյունքում բազմապիսի ծրագրերի իրականացմանը (զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ, բիզնես, տեղեկատվալան տեխնոլոգիաներ և այլն):
  1. Համաժողովի մասնակիցներս կարևորում ենք գործող հայկական երիտասար­դական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակ­ցությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող երիտասար­դական ծրագրերին և ձեռնարկներին։
  2. Համաժողովի մասնակիցները նշում են, որ նման համաժողովները մեծ խթան են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի, հայկական երիտասարդական կազմա­կեր­պությունների գործակցության ամրապնդման, սփյուռքյան երի­տասար­դական կազմակերպությունների գործունեության աշխուժացման համար։
  3. Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը երկու տարին մեկ կամակերպելու նման  համահայկական երիտասարդական  համաժողովներ:

          Հայտարարությունն ընդունվել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկա­յացուցիչների  երկրորդ համաժողովի մասնակիցների կողմից:

  28  նոյեմբերի 2015թ., ք Երևան

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30