Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղպատում բացվեց  «Գայանե»  հյուրանոցային համալիրը

Նոյեմբեր 28,2015 22:22

Հյուրանոցը հառնում է Լոռու լեռների  դեմ-հանդիման

Նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում հանդիսավորությամբ գործարկվեց   «Գայանե» հյուրանոցային համալիրը: Համալիրի  առաջ ծածանվում են Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Հանդիսությանը  ներկա էր   Ալավերդու տարածաշրջանի  ակտիվը, հյուրեր:

Հյուրանոցային համալիրը օրհնեց  Հաղպատավանքի քահանա Տեր Ղազար քահանա Թորոսյանը: Նա  նշեց, որ բոլոր լավ գործերն Աստծու կամոք են իրականանում: Հանդիսավոր միջոցառման ժամանակ շեշտվեց Խուդինյան ընտանիքի մեծ ներդրումը, որ կարողացել են փոքր հյուրատնից  սկսելով՝  հյուրանոցային համալիր  գործարկել: Ներկաների մեջ  քիչ չէին մշակութային գործիչները: Գրող, «Հովհանես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» ՀԿ նախագահ  Վանուշ Շերմազանյանը, գրող  Վալերի Պարանյանը  եւ այլոք  իրենց ելույթներում նշեցին  Լոռու բնաշխարհում նման գեղեցիկ հյուրանոցային համալիրի գործարկման  նշանակությունը:

Համալիրի  բացումը կատարեցին Խուդինյան ընտանիքի ներկայացուցիչները՝ Գայանե եւ Սոնա Խուդինյանները : Հյուրանոցային համալիրը հառնում է  Հաղպատի գեղատեսիլ բնության մեջ, Լոռու  լեռներին դեմ-հանդիման:  Հյուրանոցի առջեւ գեղատեսիլ այգի է,  համալիրում ստեղծված են հանգստի համար անհրաժեշտ պայմանները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության  վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ  զրույցում կարեւորեց  հանրապետության մարզերում նման հյուրանոցների գործարկումը: Նրա խոսքերով՝ դա  լավ օրինակ է, որ  պրոֆեսիոնալ մասնավոր հատվածը արձագանքում է ոլորտում ձեւավորված բարենպաստ ներդրումային  գործարար   միջավայրին: Մ. Ապրեսյանը «Գայանե» հյուրանոցային համալիրի մրցակցային առավելությունները համարեց տեղի բնակչության բարյացակամությունը,  Հաղպատի հրաշալի բնությունը, պատմամշակութային հարուստ   ժառանգությունը:

Միջոցառման ավարտին  մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:

vanush shermazanyan

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30