Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական կազմակերպությունների դեմ պայքարողը՝ հյուր խոսնակ մասոնական համարվող ակումբում

Նոյեմբեր 29,2015 10:50

«Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի Ակումբը» նոյեմբերի 26-ին ակումբի հերթական նիստում հյուրընկալել է Ազգային արժեքների պահպանման ճակատի նախագահ եւ Երևանի երիտասարդական քաղաքապետարանի հիմնադիր Սևան Աղաջանյանին: Հիշեցնենք, որ վերջինս հաճախակի հանդես է գալիս ընդդեմ կրոնական կազմակերպությունների:

Ավելի վաղ ակումբի հյուր խոսնակ էր դարձել Ռեանիմանիա ֆիլմերի փառատոնի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ «Ռոտարի» ակումբները մասոնական են:

Sevan Aghajanyan-2«Երևան-Ինթերնեյշընըլ Ռոտարի ակումբը» ստեղծվել է 2010 թ. սկզբին: Այն ունի 21 անդամ, որոնք հանդիսանում են բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ակումբի անդամ է մասնավորապես «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ներկայումս մեր երկրում գործում են 4 «Ռոտարի» ակումբներ:

Sevan Aghajanyan-4 Sevan Aghajanyan-1

Ընդհանրապես առաջին «Ռոտարի ակումբն» աշխարհում ստեղծվել է 1905թ. փետրվարի 23-ին Չիկագոյում իրավաբան Պոլ Հարիսի կողմից: Պաշտոնապես «Ռոտարին» հանդիսանում է բիզնեսի առաջատարների և առաջատար պրոֆեսիոնալների համաշխարհային կազմակերպություն, որը «հետամուտ է հումանիտար օգնության ծրագրերի իրականացմանը, մասնագիտական բոլոր բնագավառներում էթիկայի բարձրարժեք կանոնների ներդրմանը, օգնում է բարի կամքի դրսևորմանը և ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»:

Այսօր միջազգային ռոտարական շարժման մաս են կազմում ավելի քան 1.2 միլիոն մարդիկ, որոնք ընդգրկված են 166 երկրներում գործող 33.000 ակումբներում:

Հայաստանի 4 «Ռոտարի» ակումբները հանդիսանում են 2450 Ռոտարական շրջանի մաս, որը միավորում է Վրաստանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կիպրոսի, Բահրեյնի, Հորդանանի, Լիբանանի, Սուդանի, Պաղեստինի ռոտարի  ակումբները:

Լուսանկարները՝ «Ռոտարի» ակումբի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30