Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեարկեմ, որ դիա՞կ եմ». վարդենիկցին Սահմանադրական փոփոխությունների մասին

Նոյեմբեր 29,2015 20:15

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին վարդենիկցիներից մեկը դահլիճում, որտեղ անցկացվում էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, հարցրեց «Իշխանությունը մի տեսակ շահագրգռված չի, հնարավո՞ր է՝ խափանի Սահմանադրական հանրաքվեն»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ Սահմանադրության հանրաքվեն երբեք էլ, առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացնում եւ որ մարդիկ ավելի շատ զբաղված են իրենց հոգսերով, խնդիրներով: Նրա խոսքերով՝ ճիշտ է «ՀՀԿ-ի մեջ էլ մարդիկ կան, որ լավ չեն պատկերացնում, լավ չեն հասկանում» խոսքն ինչ մասին է, բայց որեւէ մեկը չի բոյկոտի կամ այնպիսի քայլի չի գնա, որ խանգարի: скачанные файлы

Աղվան Վարդանյանը գյուղի կինոթատրոնի դահլիճում հավաքվածներին, որոնց մեծ մասը ՀՅԴ համակիրներ էին, Սահմանադրական փոփոխությունների առավելություններից համարեց, որ նոր նշանակված վարչապետը չի ունենալու միանձնյա կառավարելու հնարավորություն եւ տաս անգամ ավել հաշվետու է լինելու քան ներկայումս է:

Մեկ այլ վարդենիկցի էլ հետաքրքրվեց. «Գնացի այո քվեարկեցի աշխատատեղ կստեղծեն մեզ համար, որ իմ 11 շնչին հացով ապահովեմ մեր տանն ամեն օր հացի խնդիր է: Ազգային ժողովում, բացի դաշնակցության 4-5 տղեքից, մնացածը ծիծաղում են՝ ինչ հարց տալիս են: Դիսկոտեկի են վերածում: Հերիք ա մեր ժողովուրդը գնա ուրիշի ոտերի տակ աշխատի, գնում են Ռուսաստան մեր տղաների դիակ են բերում: Հիմա ինչ անեմ, քվեարկեմ, որ ես դիակ եմ»:

Ի պատասխան պարոն Վարդանյանն ասաց. «Ես երաշխավորում եմ, որ ծիծաղողների թիվը կպակասի: Ես խաբած կլինեմ, որ ասեմ՝ այս Սահմանադրությունը փոխելով՝ միանգամից մեր կյանքը կլավանա, բայց սա շանս է, որ մեր կյանքը փոխվելու է, որ այս Սահմանադրության մեջ եղած մեխանիզմները կաշխատեն»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը փորձեց բացատրել, թե ներկայումս առկա քաղաքական մենաշնորհն ինչպիսի տնտեսական «մոնոպոլիաների» է բերում. «Ազատ տնտեսական հարաբերությունները բացառվում են, անհավասար պայմանների է բերում, ինչի հետեւանքով մեր երկրի տնտեսությունը սկսում է չզարգանալ, բյուջեն, ՀՆԱ-ն չի աճում, գործարզրկությունն ավելանում է եւ սկսվում է արտագաղթ»: Ըստ նրա, այդ բոլոր պատճառները թաքնված են նոր Սահմանադրության մեխանիզմներում, որն առաջարկում է փոփոխել:   скачанные файлы

«Մեր քաղաքացիներից որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ ունենք արդարադատություն, դրա պատճառն այն է, որ դատական իշխանության անկախության համար սահմանադրական երաշխիքներ չկան եւ մի հոգի է որոշում՝ ով պետք  է նշանակվի, ինչքան պիտի պաշտոնավարի: Իսկ մի երկրում, որտեղ չկա անկախ, անաչառ դատական համակարգ այդ երկրում չի կարող լինել ազատ տնտեսություն»:

Աղվան Վարդանյանի համոզմամբ, «մեր երկրում չկա մարդ, որ փոփոխություն չցանկանա, բայց ամբողջ ցավն այն է, որ չեն իմանում այդ փոփոխությունները ոնց պետք է լինեն: Մենք մտածում ենք, որ այս մարդը չլինի ամեն ինչ լավ կլինի, Սերժ Սարգսյանը նախագահ չլինի Գագիկ Ծառուկյանը լինի, ամեն ինչ լավ կլինի: Բայց, եթե փոփոխությունը չի լինում խորքային համակարգային, ապա որեւէ փոփոխություն չի լինի: Գործող սահմանադրությունից նոր Սահմանադրությունը մի տաս գլուխ լավն է: Այս փոփոխությունները  ընդդիմությանը տալիս են այնքան հնարավորություններ, որ ասելու չէ»:

«Ոչ»-ի կողմնակից վարդենիկցիներից, երբ հետաքրքրվում էինք, թե Նոր Սահմանադրության հատկապես ո՞ր կետին են դեմ, պատասխանում էին. «որ իշխանությունը վերարտադրվելու է»:
Այս հարցին դահլիճում անդրադարձավ նաեւ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով.
«Դավադրության տեսությունը մտքներիցդ հանեք: Սերժ Սարգսյանը կամաց-կամաց է եկել սրան: Երբ սկսում էին բարեփոխումները, ընդամենը կիսանախագահականը բարեփոխելու խնդիր էր դրված, խորհրդարանականը ընթացքում է հասունացել: Գործող համակարգն էլ վերարտադրվելուն չի խանգարում, իսկ նորը մի տաս անգամ նվազեցնում է վերարտադրման հնարավորությունը: Ինչի՞ է գնում իշխանությունը դրան, որովհետեւ հասականում է, որ չգնա ամբողջը կարող է կորցնել»:

Վարդենիկցիներից մեկը խոսք խնդրելով ասաց. «Քանի որ իշխանությունն էլ է համաձայն այո-ին, դրա համար է ժողովուրդը դեմ: Հիմա դաշնակցությունն ի՞նչ կասի, որ կտարբերվի իշխանության հիմնավորումներից»:

«Այսօրվա իշխանությունն է եկել ՀՅԴ կարծիքին, ոչ թե ՀՅԴ-ն է իշխանության կարծիքին: Քսան տարի ՀՅԴ-ն է ասել, որ ճիշտ ճանապարհը խորհրդարանական կառավարման համակարգն է: Մենք մինչեւ չհասկանանք, որ անձերով չի որոշվում համակարգով է որոշվում,ճիշտ տեղ չենք գնա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30