Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՅԴ. դեկտեմբերի 6-ին «այո» ասելով, դեկտեմբերի 7-ին Հայաստանի ընդերքից նավթ ու գազ դուրս չի գալու

Նոյեմբեր 29,2015 20:42

«Մենք մյուսների նման չենք, որ ասենք, այս իշխանությունն է անում՝ ուրեմն դեմ ենք, Սերժ Սարգսյանն է անում՝ դեմ ենք: Պատահական չէ, որ «ոչ» ասողները չեն մտնում բովանդակային քննարկման մեջ»,-այսօր Սեւան քաղաքում սեւանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ՀՅԴ-ն այս անգամ Սեւանում անցկացրեց՝ մանրամասն բացատրելով,թե ինչու է պետք «այո» ասել փոփոխված Սահմանադրությանը: Աղվան Վարդանյանի խոսքերով. «Ասում են՝ ոչ ենք ասում, քանի որ, եթե Սերժ Սարգսյանն է ասում լավ բան սպասելի չէ եւ սա անում են իրենց իշխանությունը հավերժացնելու համար:
Բայց սա մեր այսօրվա վիճակից դուրս գալու ելք է»:скачанные файлы

Պարոն Վարդանյանը դահլիճում հավաքված համակիրներին վստահեցրեց, որ նոր Սահմանադրությունը դառնալու է այն հիմնական կանոնը, որով ոչ միայն մենք, այլ նաեւ հետագա սերունդները ապրելու են նույն խաղի կանոններով. «Մեզ ասում են, որ մենք հանրապետականների ասածն ենք անում, ոչ, ՀՀԿ-ն է եկել մեր կարծիքին: Մեր պատմության 25 տարիների ընթացքում, մեր պայքարի գնով հասանք նրան, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ լինի, դա նաեւ ընդդիմությունն էր ուզում, «ոչ» ասողները քանի տարի սրա համար կռիվ են տվել, հիմա ասում են՝ դեմ ենք: Դրանով մենք կնվազեցնենք իշխանության վերարտադրությունը»:

Սեւանում էլ Աղվան Վարդանյանն ասաց, որ մեր երկրում միայն այն դեպքում դրական փոփոխություններ կլինեն, եթե համակարգային փոփոխություն լինի. «Էս անձին հանեցին, մյուսին դրեցին, փոփոխությունը պետք է խորքային լինի: Նույնը թողնելով վիճակն ավելի կվատթարանա»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի խոսքերով, դեկտեմբերի 6-ին «այո» ասելով, չի նշանակում, որ դեկտեմբերի 7-ին կյանքը բարելավելու է, ընդերքից նավթ ու գազ է դուրս գալու. «Բայց մենք ձերբազատվելու ենք այս արատավոր համակարգից, որն այսօր ունենք: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը այդ հնարավորությունը տալիս է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30