Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետից ու Գյումրու քաղաքապետից շուտ  վարչապետին դիմավորեց  ձեռնափայտով մուրացկանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2015 23:36

Այսօր Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաները Գյումրու փողային նվագախմբի անդամների հետ  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, անձրեւի տակ կանգնած՝ մի մարդու պես սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցին:скачанные файлы

Հենց վարչապետը ոտք դրեց թատրոնի բակ, այս բոլոր պաշտոնյաներից շուտ նրան դիմավորեց ձեռնափայտով հանրահայտ մուրացկան կինը՝ տիկին Լիզան, որը սովորաբար բոլոր պաշտոնյաների այցի ժամանակ գալիս ու ինչ-որ բան է խնդրում նրանցից:скачанные файлы

Տիկինը կանգնեցրեց ու  շրջափակեց վարչապետին, Սամվել Բալասանյանը գոռաց՝ չհավատաք, սաղիցդ հարուստ է: Այդուհանդերձ մուրացկան կինը իր ասելիքը փոխանցեց վարչապետին, նրան հորդորեց. «Մի տուն ճարեք, տվեք կամ էլ թե չէ մի քանդած տուն տվեք, թող Բալասանյանն էլ մի թուղթ տա, գնամ լցվեմ մեջը, մեռնիմ կյանքիդ,  թագավոր ջան, մինչեւ Ծառուկյանի մոտ գնամ, բալա ջան»: Շիրակի մարզպետը ուղղեց մուրացկանին, թե թագավոր չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30