Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժեք բրոնխիտը, քանի դեռ այն չի վերածվել թոքաբորբի

Նոյեմբեր 30,2015 11:00

Բրոնխիտը շատ տարածված հիվանդություն է, որի առաջացման պատճառները տարբեր են` կապված զանազան վարակների` գրիպ, կարմրուկ, կապույտ հազ, պալարախտ, թունավորումների` թունավոր գազեր, գոլորշիներ, թթուներ, մեխանիկական պատճառների` ածուխ, կրի փոշի եւ մրսածության հետ։ Երբեմն ալերգիան եւս կարող է բրոնխիտի առաջացման պատճառ դառնալ (ալերգիկ բրոնխիտներ)։ Հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սրտի արատների ժամանակ թոքերում արյան շրջանառության խանգարումը եւ օրգանիզմի համար ոչ նպաստավոր մասնագիտությունները` քիմիական, բրդի գործարաններում աշխատողների մոտ։

Հիվանդությունն ունի սուր քրոնիկական ընթացք, որի դեպքում հիվանդության ախտանիշներն են ընդհանուր թուլությունը, հազը, որն ուղեկցվում է խորխարտադրությամբ, դժվարացած շնչառությամբ, կրծքավանդակում ցավի զգացողությամբ։ Ջերմությունը սովորաբար լինում է ցածր` 37 աստիճան։
Քրոնիկական բրոնխիտին բնորոշ է հիվանդության երկարատեւ ընթացքը` իրար հաջորդող սրացման եւ կեղծ լավացման շրջաններով։ Հիմնական ախտանիշներն են խորխարտադրությամբ ընթացող հազը, հեւոցը, ընդհանուր թուլությունը։ Հիվանդությունը կարող է բարդանալ թոքաբորբով։

Բուժումը հիմնականում նվազեցնում է բորբոքային երեւույթների բուռն ընթացքը, բարելավում շնչառությունը, նպաստում լորձի առաջացմանը եւ խորխարտադրության ուժեղացմանը։ Սուր բրոնխիտների եւ խրոնիկական բրոնխիտների սրացման շրջանների բուժումը նույնն է։ Հարկավոր է պահպանել հանգստի որոշակի ռեժիմ, երբեմն անկողնային, եթե բարձր է ջերմությունը։ Անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ծխելուց, սենյակում խոնավացնել չոր օդը։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, հարուստ՝ վիտամիններով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ ըմպելիքներ։
Բարձր ջերմության ժամանակ շատ օգտակար են ազնվամորու,
լորենո, թանթրվենու ծաղիկներից պատրաստված ջրաթուրմերը տաք վիճակում օգտագործելը, որոնք ունեն քրտնամուղ ազդեցություն։ Այս նպատակով խորհուրդ է տրվում կիրառել հետեւյալ բուժական հավաքները. 40 գրամ սովորական ազնվամորու հատապտուղներ (կարող է նաեւ չոր), 40 գրամ սովորական տատրակի տերեւներ, 20 գրամ սովորական խնկածաղիկի վերգետնյա մաս: Խմել տաք ջրաթուրմը մեկ բաժակ, գիշերը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30