Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը ելույթը «Բարև ձեզ» բառերով է սկսել

Նոյեմբեր 30,2015 12:34

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգմավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ»: Հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը:

Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Թահիր էլչիին նմանեցրել է Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր:

Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` ասելով. «Այս պետության վրա 3 մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել դա: Եթե չմաքրենք, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը ծածկեցիք, այդ պատճառով էլ հանցագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց: Թահիր էլչին Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է: Եթե պետությունը հանցագործություն կատարի, ո՞վ է բացահայտելու, ո՞վ է վերահսկելու»:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30