Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին

Նոյեմբեր 30,2015 19:21

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ջուդիթ Ֆարնուորթը, մասնավորապես, անդրադարձել են հանրաքվեի քարոզչական գործընթացին եւ  Սահմանադրական փոփոխությունների առաջիկա քվեարկությանը:

Դեսպանն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ է հետեւել ոչ միայն Ազգային ժողովում Օմբուդսմենի տարեկան զեկույցի քննարկմանը, այլեւ մշտապես հետեւում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Օմբուդսմենի գործունեությանն  առհասարակ:

Կարեւորելով Օմբուդսմենի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` Ջուդիթ Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում շարունակելու է հնարավորինս աջակցել Օմբուդսմենի գործունեությանը եւ ջանքեր ներդնել Օմբուդսմենի ինստիտուտի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գործունեության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, միաժամանակ հավաստիացրել է, որ աշխատանքային պրոցեսի ընթացիկ խնդիրները, որեւէ կերպ չեն խոչընդոտում աշխատակազմի բնականոն գործունեությանը: Կարեն Անդրեասյանն արժեւորել է Մեծ Բրիտանիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` ընդգծելով  հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը:

Օմբուդսմենի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30