Լրահոս
Օրվա լրահոսը

Աչալուրջ լինելը չի խանգարի

Դեկտեմբեր 01,2015 10:15

Ես, բնականաբար, դեմ եմ պարանոյային եւ ամեն տեղ արտասահմանյան «լրտեսներ» տեսնելուն: Եթե որեւէ մեկն անկեղծ եւ բաց ձեւով արտահայտում է իր տեսակետը, ապա նրան «ամերիկյան լրտես», «ռուսական կագեբեի գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն» անվանելը խոսում է հենց այդ՝ անառողջ հոգեբանության մասին: Նույնը՝ երբ որեւէ քաղաքական կամ հասարակական գործչին դասում են «ներքին թուրքերի» թվին:

Մյուս կողմից՝ պարզ է, որ մեր երկիրն ունի արտաքին հակառակորդներ, ինչպես նաեւ բարեկամ կամ «չեզոք» երկրներում մեր պետության հանդեպ թշնամաբար տրամադրված շրջանակներ, որոնք փորձել եւ փորձելու են այս կամ այն գործողություններով մեզ վնաս հասցնել: Մենք մինչ օրս չգիտենք, թե ովքեր եւ որտեղից են կազմակերպել «հոկտեմբերի 27»-ը, չնայած ոչ ոք կարծես թե չի կասկածում, որ պատվիրատուները դրսից են: Մենք չգիտենք նաեւ, թե ինչու է «էպոսագետն» իր տանն աշխատող «կաֆելագործներին» հանձնարարել կրակել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Այստեղ էլ, ես կարծում եմ, «պոչերը» պետք է փնտրել Հայաստանից դուրս:

Այդ ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ հատկապես համապետական միջոցառումների դեպքում (ինչպիսին է, անշուշտ, հանրաքվեն) ոչ միայն մեր իրավապահները, այլեւ քաղաքացիները պետք է աչալուրջ լինեն: Ինչպես աչալուրջ էր Քարվաճառի խանութում աշխատող այն կինը, որն ուշադրություն էր դարձրել իր խանութում առեւտուր անող մարդու առոգանությանը: Հենց նա էլ զանգեց ոստիկանություն, ու նաեւ նրա՛ շնորհիվ են հայտնաբերվել ադրբեջանցի դիվերսանտները:
Բայց դա անելը համեմատաբար հեշտ էր՝ կարող են լինել դիվերսիաներ, որոնց իրականացնողները հայեր են եւ Հայաստանի քաղաքացիներ: Եվ դա ունենա, այսպես ասած, «քաղաքական» ենթատեքստ: «Քաղաքական» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ հստակ տարանջատում եմ իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը եւ քաղաքացիների, պետության անվտանգությունը: Այստեղ տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող գործիչները եւ իրավապահ մարմինները պետք է, հավանաբար, գործեն միասնաբար:

Արդեն 25 տարի է՝ լսում եմ խոսակցություններ «շան ծեծ տալու» կամ «գյուլլելու» մասին (որոշ չափով նաեւ զգացել եմ այդ խոսակցությունների «գործնական կիրառումն» իմ մաշկի վրա). ինձ թվում է՝ իրական քաղաքական եւ հասարակական գործիչները չպիտի «տոն տան» նման խոսակցություններին, չպիտի արդարացումներ փնտրեն դրա համար («բա ինչ անի խեղճ ժողովուրդը»): Որովհետեւ հենց դա՛ է պարարտ հող ստեղծում Հայաստանից դուրս գտնվող այն ուժերի համար, որոնց ոչ ժողովուրդն է հետաքրքրում, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը: Նրանց խնդիրը բոլորովին այլ է: Եվ, ի դեպ, ամենեւին պարտադիր չէ, որ նրանց թիրախը լինի իշխանության ներկայացուցիչը՝ Հայրիկյանի դեմ մահափորձը դրա ապացույցն է:

Չգիտեմ՝ իրենց առօրյա հոգսերով ապրող հայաստանցիները դա նկատում են, թե ոչ, բայց Հայաստանի շուրջն իրավիճակը լարվել է: Հրաշալի կլինի, իհարկե, որ այդ լարումը հնարավորինս շուտ լիցքաթափվեր, բայց առայժմ նման միտում, կարծես թե, չի երեւում: Այս իրավիճակն, ինձ թվում է, հատուկ մոտեցումներ է պահանջում իշխանությունից, ընդդիմությունից, իրավապահներից եւ բոլոր քաղաքացիներից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աննախընթաց, աներեւակայելի, երազային կացութիւն է ստեղծվել, բացառիկ առիթ եւ պատեհութիւն է ստեղծվել մեզի համար, Ռուսաստանի եւ Թուրքիոյ միջեւ ծանր լարվուածութեան շնորհիւ

    եւ մենք այդ առիթը ահա մսխում ենք, վատնում ենք, ներքին ինչ-որ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ պատճառով

    այդ ձեր անվերջանալի, զաւեշտային «յեղափոխութիւն»-ը, ոչ-ի ոչնչութիւններ, կարող էք տեղաւորել ձեր… հոն ուր արեւը երբեք չի փայլիր

    • Հ.Շ. says:

      ամէն դէպքում,
      մեր արտաքին թշնամիները պէտք չունին իսկ վճարովի գործակալների

      ինչո՞ւ աւելորդ դրամ ծախսեն

      մեր տխմարութիւնը բաւարար է,
      որ արդէն ներսից մենք զմեզ քայքայենք,
      կամաւոր – եւ խանդավառ – կերպով, առանց արտաքին յատուկ դրդումի

      օտար պետութիւնները այսպէսով լիքը դրամ կը խնայեն, հայութեան պարագային.
      հարկեր վճարող իրենց քաղաքացիներին համար տնտեսական լաւ խնայողութիւն է…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Հ.Շ., կկարծեմ որ մեր երկրին իշխանավորները, Շմայսը, Թոխմախին …. եվս հարկ չունին իրենց թալանին փողերը մսխէլու ժողովուրդը խափելուն…քանզի նման հայրենանվեր հայրենակիցներ կուգան իրենց, եվ հակապես ձեր սիրելի կուսակցության թեզը մարդոցը հասցնելուն…կարծում եմ իրենք ալ բավական խնայողություններ կնեն, եվ կշարունակեն եկեղեցինեէրով եվ պալատներով Հայաստանը «գեղեցկացնել»…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031