Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարող ենք օգտվել թուրքական ապրանքների ներմուծման հետ կապված պուտինյան սանկցիաներից. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2015 10:48

Այսօր կարծես թե բարեհաջող իրավիճակ է ձեւավորվել տարածաշրջանում՝ ռուսներն ու թուրքերը կռվում են, եւ այդ կռվից մենք կարող ենք մեր «օգուտներն» ունենալ։

Միամտություն կլիներ կարծել, որ այդ օգուտները շատ շոշափելի են լինելու՝ կորսված հողերի վերադարձի, ղարաբաղյան փակուղի մտած խնդրի լուծման կամ թեկուզ Ցեղասպանության շուտափույթ ճանաչման եղանակով։ Բայց օգուտներ, այնուամենայնիվ, կարող ենք քաղել։

Նախ, կարող ենք օգտվել թուրքական ապրանքների ներմուծման հետ կապված պուտինյան սանկցիաներից։ Ասում են՝ գյուղմթերքների առանձնապես մեծ ծավալ հայ արտադրողը չի կարող ապահովել, բայց, ինչպես ասում են, փոքր քանակն էլ մի ցավի ոտ կկոտրի։ Պուտինյան մյուս արգելքը վերաբերում է թուրքական ընկերությունների եւ Թուրքիայի քաղաքացիների՝ Ռուսաստանում զբաղվածությանը։ Սա եւս կարող են օգտագործել հայկական ընկերություններն ու հայ գործազուրկները։ Եվ, վերջապես, շատ լավ հնարավորություն է ստեղծվել ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031