Լրահոս
Օրվա լրահոսը

Քամուց տուժած համայնքներին աջակցելու և վնասների փոխհատուցման նպատակով Լոռու մարզին կհատկացվի 240 մլն դրամ

Դեկտեմբեր 01,2015 18:25

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզում ուժեղ քամուց տուժած համայնքներին աջակցելու,  մարզային ու համայնքային ենթակայության, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով ՀՀ  կառավարության  որոշմամբ մարզին կհատկացվի 240 մլն դրամ:

Համայնքներին տրամադրվելիք միջոցների բաշխման հասցեականությունն ապահովելու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների ու քամուց տուժած 52 համայնքների ղեկավարների մասնակցությամբ դեկտեմբերի 1-ին խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում:

Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ փոխհատուցումը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության  նախարարության քաղաքաշինական պետական տեսչության՝ մարզում կատարած ուսումնասիրությունների հիման վրա:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը համայնքառհամայնք ներկայացրեց արձանագրված վնասների և ըստ այդմ  տրամադրվելիք փոխհատուցման գումարների չափը: Ընդ որում, արձանագրվել են և՛ պատական, և՛ մասնավոր ու համայնքային ենթակայության շինություններին հասցված վնասները:

-Սա այն եզակի դեպքերից է, երբ կառավարության կողմից աջակցություն է ցուցաբերվում նաև մասնավոր հատվածին,-ասաց Ա. Նալբանդյանը:

Նա համայնքների ղեկավարներին հորդորեց գումարներն ստանալուն պես արագ կազմակերպել փոխհատուցման տրամադրման գործընթացը.  քամուց տուժած բնակիչների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում և բաշխումը կատարել արդարացիորեն, որպեսզի բնակչության շրջանում դժգոհություններ չառաջանան: Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության վարչությունները պատրաստակամություն հայտնեցին համայնքների ղեկավարներին աջակցել կազմակերպական հարցերում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031