Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2015 10:25

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը, համեմատելով մեր հանրության հոգեվիճակը 2008-2011 թթ., հետո 2013-2014 թթ. «բուրժուադեմոկրատական» պրոցեսից հետո, երեկվա հանրահավաքն իր «բազմամարդությամբ» գնահատում է գերազանց։

– Վերջին տարիներին, հատկապես վերջին 2-3 տարիներին, այս հրապարակում բազմաթիվ ցույցեր են եղել՝ շատ ավելի բազմամարդ, քան դեկտեմբերի 1-ի հանրահավաքն էր, եւ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, օրեր շարունակ հացադուլ ու նստացույց են արել, սակայն իշխանությունը որեւէ հարցում իր դիրքերը չի զիջել։

– Վերջին 2-3 տարիներին եղել են սցենարներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից։ Հիմա ԲՀԿ-ի լիդերի էդ ամբողջ գործընթացը ՀԱԿ-ի հետ, չերեւա՞ց, որ իշխանությունը ԲՀԿ-ի…

– Իսկ «Ժառանգությո՞ւնը» որի առաջնորդը բազմիցս հանրահավաքներ է անցկացրել, նստացույց եւ հացադուլ, դրանք նո՞ւյնպես ուղղորդված են եղել իշխանությունների կողմից։

– Իհարկե ոչ, դա ուրիշ բան էր։ Անսպասելի ժողովրդի նորից ցասումը, որ, չտեսնելով ընդդիմության միավորումը, նա գնաց իր քվեն տվեց Րաֆֆուն։ Դա անսպասելի էր բոլորի համար։

– Հարցիս իմաստն այն է, որ բազմաթիվ հզոր հանրահավաքներ են եղել, ավելի հզոր, քան այս հանրահավաքն էր, սակայն սայլը տեղից չի շարժվել։

– Դա կախված է ընդդիմության քաղաքական կամքի կա՛մ բացակայությունից, կա՛մ երերալուց։

– Ընդդիմությունը, սակայն, միասնական չէ այստեղ, շատ փոքր ուժերով եք։

– Ո՞վ է ասում, մեր միասնությունը կերեւա, երբ որ հրապարակը լցվի։ Վստահ եղեք, որ ընդդիմությունը ամբողջն էստեղ կլինի։

– Ո՞ւր է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուր են ՀԱԿ-ի անդամները, ՀԱԿ-ի մի մասն է միայն՝ շատ փոքր ներկայացվածությամբ, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը։

– Դե, կարծում եմ, նրանք մտածում են, սպասում են… ոնց որ իշխանություններն են սպասում, թե տեսնեն ինչ կլինի, ինչ մասսա կգա, նույնն էլ՝ ընդդիմությունը։ Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031