Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտոր. «Աշխատում ենք տեխնոլոգիաները ժամանակին կիրառել»

Դեկտեմբեր 08,2015 19:54

«Մենք կարողացանք ճանաչել եվրոպական չափանիշները, որոնք առաջընթաց են ապահովում: Մեր աշխատակիցների հետ հստակեցնելով կրթական կառավարման գործընթացը՝ հասանք նման արդյունքի: Սա տեղի ունեցավ նաեւ շնորհիվ եվրոպական բուհերի հետ գործակցության»,-այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ բուհն  այսօր ստացել է միջազգային հավաստագրման վկայական, ինչը ենթադրում է, որ ՃՇՀԱՀ-ի դիպլոմը ճանաչվում է նաեւ Եվրոպայում: Ռեկտորը տեղեկացրեց, որ բուհը գործակցում է ֆրանսիական, գերմանական, ռուսական, լեհական եւ իտալական համալսարանների հետ. «Նրանցից ընդօրինակել ենք կազմակերպչական հմտություններ: Որոշակի նուրբ հարցեր կան, որոնք բարձրացնում են բուհի մատուցած կրթության որակը»:

Aravot.am-ը ռեկտորից հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ քայլեր է ձեռնարկում բուհը՝ կրթության որակի բարելավման ուղղությամբ. «Ստեղծվում է մի համակարգ, որը ձեւավորում է կրթության որակը: Դա սկսվում է կադրերից, ուսանողական ծրագրերից, կրթության ապահովման ձեւերից: Որպես հիմք ընդունում ենք շուկայի պահանջը, որպեսզի պարզ լինի՝ նորավարտ ուսանողից ինչ է պահանջվում իմանալ: Աշխատում ենք տարեցտարի զարգացող տեխնոլոգիաները ժամանակին կիրառել, որպեսզի շրջանավարտը մրցունակ լինի աշխատանքային շուկայի համար»:

Գագիկ Գալստյանը փաստեց, որ նշյալ քաղաքականության շնորհիվ շրջանավարտները կարողանում են աշխատանք գտնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031