Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջի մուրաբա

Դեկտեմբեր 13,2015 12:30

«Առավոտի» ընթերցողներին արդեն ներկայացրել ենք նարնջի ջեմ պատրաստելու եղանակը, սակայն այս սեզոնին, երբ անընդհատ տաք թեյ եւ զանազան մուրաբաներ խմելու պահանջ է զգացվում, ի՞նչն է մեզ խանգարում նաեւ նարնջի մուրաբա պատրաստել: Առավել եւս, երբ այս տարի նարինջը աննախադեպ մատչելի է: Ի դեպ, այս նույն եղանակով կարելի է նաեւ թուրինջից եւ կիտրոնից մուրաբա ստանալ: Շատ հեշտ է, մատչելի, եւ շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքները

3 խոշոր նարինջ

1 կգ շաքարավազ

200  գրամ ջուր

Պատրաստման եղանակը

Նարինջը շատ լավ լվանալ, ապա կեղեւահանել այնպես, որ նարնջի կեղեւի եւ միջուկի միջեւ եղած սպիտակ շերտը չմնա կեղեւի վրա: Այդ սպիտակ, դառնահամ շերտից պետք է ազատվել ամբողջովին: Նարնջի կտորները շերտատել, եւ յուրաքանչյուր շերտը մաքրել սպիտակ թափանցիկ թաղանթից:

muraba1

Մինչ նարջնի թաղանթը մաքրելու երկարատեւ գործընթացի մեջ եք, դրեք թող եփվի շաքարի օշարակը: Շաքարավազի վրա լցրեք մեկ բաժակ ջուրը եւ դրեք մարմանդ կրակին: Եթե ուզում եք, կարող եք օշարակի մեջ դարչինի կամ վանիլի ձողիկներ էլ գցել՝ 1-2 հատիկ կամ մի քանի շերտ թարմ կոճապղպեղ, բայց դա ամենեւին պարտադիր չէ, քանի որ ցիտրուսային մրգերը հավելյալ համի անհրաժեշտություն չունեն:

Երբ ողջ նարինջը մաքրած կլինեք թաղանթից, լցրեք եռացող օշարակի վրա: Նարինջը օշարակի վրա լցնելուց հետո սպասեք, հենց նորից սկսի եռալ, անջատեք: Երկու-երեք ժամ հետո, երբ մուրաբան լրիվ սառած կլինի, կրկին դրեք կրակին, սպասեք մինչեւ հասնի եռալու աստիճանին: Հենց եռա, կրկին անջատեք, թողեք հովանա:muraba2muraba3

Այդ ընթացքում նարնջի կեղեւները (որոնց վրա ոչ մի կտոր սպիտակ դառնահամ շերտ չպետք է լինի), մանր կտրատեք՝ ձողաձեւ: Նարնջի կեղեւի կտորները լցրեք եռացող ջրի մեջ, թողեք մեկ րոպե եռա, լցրեք քամիչի մեջ, ջուրը թափեք: Մեկ անգամ եւս թարմ ջուր լցրեք կաթսայի մեջ, դրեք թող եռա եւ նարնջի կեւեղները կրկին եռացրեք ջրի մեջ, ապա նորից հանեք, լցրեք քամիչի մեջ:

muraba4muraba5

Երբ մուրաբան լրիվ սառած կլինի, կրկին դրեք կրակին, ավելացրեք նարնջի կեղեւները, եւ թողեք, որ հերթական անգամ մուրաբայի եռը գա: Անմիջապես ցածրացրեք կրակը: Շատ մարմանդ կրակի վրա մուրաբան թողեք 15-20 րոպե եփվի, ապա տաք-տաք վիճակում լցրեք ապակյա տարաների մեջ եւ ամուր փակեք կափարիչով:

muraba6

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

12.12.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    miam !

    այս մէկը «մարմըլեյդ» կը կոչվի, չէ՞.
    ծագումը անգլիական է.

    կարելի է մի քիչ կիտրոն ալ խառնել, նոյն ձեւերով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031