Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիստերիկ ճղճղանք». Փոստանջյանի ելույթը՝ Սյունիքի մարզպետի խորհրդականի մեկնաբանությամբ

Դեկտեմբեր 15,2015 22:39

«Ես նորից հիասթափվեցի Զարուհի Փոստաջյանից եւ այդ «Նոր Հայաստան» շարժումից ընդհանրապես»,- ասում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այսօրվա ելույթը լսելուց հետո:

Հիշեցնենք, որ պատգամավորն այսօր Աժ-ում հայտարարել էր. «Վաղը մենք լինելու ենք Սյունիքում, ոչ թե հյուր, այլ դուրս հանելու Լիսկային այնտեղից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, մենք գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք»

Մարզպետի խորհրդականը պատգամավորի այս կոչը համարում է. «Անհավասարակշիռ, ցինիկ կնոջ հիստերիկ ճղճղանք… Ո՞վ է այդ «Նոր Հայաստանը», որ մարզպետին պաշտոնանկ անի: Կա իշխանություն, օրենքներ, մարզպետի պաշտոնանակության հարցը լուծում են ոչ թե ինչ- որ շարժումներ, հասարակական կազմակերպություններ, չկայացած կուսակցություններ, այլ դա արվում է պետական մակարդակով: Իրենք հարց լուծո՞ղ են, պաշտոնի նշանակող ու  պաշտոնից հանո՞ղ են, թե՞ քաղաքական գործիչ, որ պետք է քաղաքականությամբ զբաղվեն ու մարդկանց հասցնեն հասարակական զարգացումները կամ քաղաքական գործընթացները: Եթե ինչ-որ մեկը հիստերիկ արտահայտություն է անում, դա չի նշանակում, որ դա ճշմարտության չափանիշ է»:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանի» Սյունիք կատարելիք այցին, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Եթե բարի նպատակով են գալիս Սյունիք, որ իրենց տեսակետներն ու գաղափարները քարոզեն, որպես սյունեցի ասում եմ՝ բարով եք եկել, բայց եթե գալիս են, որ ինչ-որ մեկին վիրավորեն եւ իրենց չկայացած ամբիցիաներին հագուրդ տան, կգտնվեն արժանի, ինտելեկտուալ,  գաղափարական ուժեր, որոնք օրենքի շրջանակներում կպատասխանեն իրենց բոլոր հարցերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի “խորհրդական” այդ «գնդապետ» Վոլոդյա Հարությունյանը նշանակվել է Լիսկայի կողմից : Ուստի՝ պարզ է,որ Լիսկային պիտի ծառայի՝ որպես իր կնքահոր: Այսօր Սյունիքը դարձրել են ֆեոդալական բդեշխություն. բայց ամեն բան իր ավարտն ունի:

    Կեցցե՛ս, Զարուհի:

Պատասխանել Վարազ Սյունի (Ամստերդամ)

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031