Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ հիերարխիկ համակարգի անբաժանելի մասնիկն է». Հեռացված ուսուցիչը՝ իր նախկին տնօրենի մասին

Դեկտեմբեր 16,2015 21:55

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից հեռացված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը դպրոցի տնօրինությունից այս օրերին արձագանք չի ստացել: Չնայած վերջին օրերին նրա՝ աշխատանքից ազատման լուրը աղմուկ հանեց լրատվամիջոցներում, բայց տնօրինությունը որեւէ քայլ չարեց:

«Շարունակում են լռել»,- ասաց հեռացված ուսուցիչը:

Նրա խոսքով, ինքն այլեւս չի ցանկանա աշխատել այդ դպրոցում. «Թերեւս  մի դեպքում համաձայնեմ, եթե տնօրենն ընդունի իր սխալն  ու ասի, որ ինքն է հեռացրել ինձ աշխատանքից ու ինչու: Բայց նա չի ցանկանում  խոստովանել, որ ինքն է հեռացրել, պարզապես ասում է, որ ես եմ դիմում գրել ու հեռացել առանց իրեն տեղյակ պահելու»:

Անդրադառնալով իր աշակերտների պահանջներին, որ իրեն սիրում ու կարոտում են, ասաց. «Երեխաների այդ քայլը շատ ողջունելի էր, բաժանումը ծանր էր, բայց իրականում հնարավոր չի լինի վերադառնալ: Այդ կոռումպացված կրթական համակարգում, որի վառ ներկայացուցիչն է դպրոցի տնօրենը, երբեք թույլ չի տա, որ այդ դպրոցում լինեմ»:

Նա ադեկվատ չհամարեց իր գործընկերների արձագանքը. «Ոչ մի ադեկվատության նշույլ չկա նրանց գործողություններում: Մի մասը պարզապես հաճոյանում է տնօրենին, մի մասը չի ցանկանում աշխատանքը կորցնել: Մի մասն էլ մինչեւ վերջ համոզված էր, որ ես եմ սխալ: Տնօրենի պահվածքը օրինաչափ էր, այդպես էլ պետք է իրեն պահեր: ՀՀԿ հիերարխիկ համակարգի անբաժանելի մասնիկն է նա, այլ կերպ չէր էլ կարող իրեն պահել: Ուսուցիչների պահվածքից դատարկություն եմ զգում, նրանք իմ երբեմնի ընկերներն են: Միայն երեխաների պահվածքն է հուսադրող,  հույս է առաջանում, որ առողջ, պահանջատեր սերունդ  է մեծանում»:

Հիշեցնենք, որ այս դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը պնդում է, թե իր քաղաքական հայացքների, ընդդիմադիր լինելու և հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարի հետևանքով են իրեն հեռացրել աշխատանքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031