Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Առաջ գնացող մարդու համար կարեւոր չէ՝ հետեւից ինչ են խոսում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2015 15:04

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբեր 16-ի ամփոփիչ ասուլիսում խոսելով  Ձմեռ պապին գրած իր նամակի  մասին ասաց, որ այնտեղ հնարավորինս ազնիվ է եղել, ինչ վերաբերում է իր հասցեին հնչած ինչ-ինչ խոսակցություններին  այս մասին էլ նշեց. «Առաջ գնացող մարդու համար կարեւոր չէ, թե հետեւից ինչ են խոսում»:

Նա չթաքցրեց, որ կրթության ոլորտում դեռ կան  կոռուպցիոն դրսեւորումներ, բայց «աչքալուսանք տվեց», որ, թե մեկ շնչին բաժին ընկնող հաշվարկով այլ գերատեսչությունների հետ համեմատած կոռուպցիան կրթության համակարգում մեծ չէ: Նախարարի ձեւակերպմամբ, կրթության համակարգը սոցիալական բեռ ունի, ու հենց հենց սկսում են կրթության որակի մասին ավելի շատ մտածել, տուժում է սոցիալական վիճակը, երբ սեւեռվում են սոցիալական խնդիրների վրա, տեղի է տալիս կրթության որակը:

Նա ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք:

Ներառական կրթությանն էլ անդրադարձ եղավ: Նախարարն ասաց, որ ներառական կրթության  տոտալ ներդրումը կբերի հասարակության բարիացմանը:

  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031