Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին երկու օրերին լարվածությունը սահմանին թուլացել է. ՊՆ խոսնակ

Դեկտեմբեր 27,2015 15:17

Ի տարբերություն նախորդ օրերի՝ վերջին երկու օրերին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Իրավիճակը կարելի է բնութագրել թույլ լարվածություն կամ լարվածության թուլացում»:

Մեր հարցին՝ ինչով է պայմանավորված լարվածության թուլացումը, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերջին հանդիպումն է նպաստել. «Միգուցե դիվանագիտական շփումներն էլ դերակատարում ունեցան, բայց պարզ է, որ շատ կարեւոր տեղում են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները»:

Դիտարկմանը, թե կան քննադատություններ, որ հայկական կողմը ավելի զսպված գործողություններ է կատարում, ՊՆ խոսնակը ասաց. «Հայկական կողմը ադեկվատ գործողություններ է  իրականացնում, քննադատել միշտ կարելի է»:

Շաբաթվա կտրվածքով պարոն Հովհաննիսյանը նույնպես իրավիճակը համեմատաբար խաղաղ գնահատեց. «Հիմնական օրերին արդեն լիցքաթափում կար, անցնող շաբաթվա համեմատ բավականին թույլ»:

Մեր հարցին՝ կա՞ն նախադրյալներ, որ լարված իրավիճակի մեղմացումը կայուն կմնա, պատասխանեց. «Հույս ունենք, ուզում ենք այդպես լինի, բայց հստակ կանխատեսել դժվար է  Ադրբեջանի դեպքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031