Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդում տարեցտարի ավելանում են ցանքատարածությունները

Դեկտեմբեր 29,2015 14:40

Տավուշի մարզի Բերդ քաղաքում տարեցտարի ավելանում են աշնանացանի տարածությունները : 2015թ. Բերդ քաղաքի անմշակ հողերից շուրջ 50 հեկտար մշակելի է դարձել : 2014 թվականին արվել է 102հա աշնանացան,2015թ.՝ 152  հա: Բերդ քաղաքում ցանվել է 7 հեկտար էլիտար ցորեն: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց, որ Բերդ քաղաքում գյուղատնտեսական աշխատանքների մեծ ներդրում ունի մեխանիզատոր Սարգիս Խոջոյանը , ով 2015 թվին արժանացել է ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալի:

Berdi-qaxaqapet

Բերդի քաղաքապետարանը վերջին 2 տարում 40 միլիոն դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ներկրել: Առաջիկայում հեռագնա արոտավայրերի կառավարման ծրագրով  գյուղտեխնիկայի նոր խմբաքանակ է ներկրվելու Բերդ:  Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի միջոցով Բերդ քաղաքում կառուցվում է անասունների արհեստական բեղմնավորման կենտրոն: Այն որոշ թվով աշխատատեղեր կստեղծի, կենտրոնում գյուղատնտեսական տեխնիկայի վաճառք, թունաքիմիկատների, անասունների բուժամիջոցների վաճառք կիրականացվի: Այդ կենտրոնի շնորհիվ Բերդի տարածաշրջանում անասունների տոհմային կազմը մի քանի տարուց հետո կբարելավվի: Կենտրոնը շահագործման կհանձնվի 2016թ. հունիսին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031