Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Դեկտեմբեր 31,2015 19:00

Չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գլխավոր և երկրորդական փողոցները համապատասխան մեքենամեխանիզմներով մաքրելուց զատ, բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ:

Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Տեղերում գործընթացը շարունակում է վերահսկվել վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

Այս պահին մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ատոմ says:

    Հալալա հունվարի 1-ից մաքրում են աշխատում են դրա համար էլ ժամը 18:00սսհմաններում էր Հարավ արևմտյան թաղամասից մինչև հասանք Դավիթաշեն կարճ տևեց մոտ 1.30 ժամ մի 6 տեղ կսնգնեցինք դիմացի մեքենան հրեցինք մաքուր ասֆալտի վրա հետո իմը :Հալալա ինչ ասեմ?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031