Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը ձերբակալել են Գեւորգ Սաֆարյանին (Տեսանյութ)

Հունվար 01,2016 17:21

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են: Նախնական տեղեկատվության համաձայն` նրան մեղադրանք են առաջադրելու քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում տարածելով այս տեղեկությունը՝ հավելել է. «Եթե ոստիկանը ֆոբիա ունի տոնածառի տեսքից, այն էլ քայլող տեսակի, ուրեմն շտապ պետք է ուղարկել հոգեբանական փորձաքննության….իսկ նման ֆոբիայի հետևանքով եթե առաջ է գալիս նաև ագրեսիա տոնածառի տեսք ունեցող շարժվող քաղաքացու նկատմամբ, ապա շտապ հոգեբույժի մոտ .. արդեն ծիծաղելի չէ..առաջին հերթին մեղադրեք, պարոնայք ոստիկաններ, Ձեզ նման անհեթեթ հրաման տվողներին, որոնք հրամայել են արգելել տոնածառակերպ ֆիգուրների երևալը Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի գիշերը…

Իսկ Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակեք` ամոթ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031