Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիա. Գամիշլիի զոհերուն մէջ հայ նահատակ մը

Հունվար 01,2016 18:45

«Գանձասար» պարբերականը երեկ տեղեկացրել է. «Գամիշլիի մեր թղթակից Յակոբ Սրկ. Պարսումեան տեղեկացուց, թէ երէկ տեղի ունեցած պայթիւնին զոհուած է նաեւ հայ մը՝ Անթուան Իւսէֆ Մատոյեան ( 1957- ի ծնունդ)։

Այսօր, Գամիշլիի սուրիանիներու Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ յետմիջօրէի ժամը 1:00- ին տեղի ունեցաւ Գամիշլիի մէջ երէկուայ պայթիւնին զոհուած նահատակներուն միջ-եկեղեցական մասնակցութեամբ յուղարկաւորութիւնը, որուն մասնակցութիւն բերաւ նաեւ հայ առաքելական համայնքը։ Յուղարկաւորութեան քրիստոնեայ համայնքի ներկայացուցիչներուն կողքին, մասնակցութիւն բերին պետական պատասխանատուները, կուսակցապետը, աշիրաթապետներն ու Գամիշլիի նահանգապետը։

Նահանգապետը Սուրիական Հանրապետութեան նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին ցաւակցութիւնները փոխանցեց նահատակներու ընտանիքներուն եւ ամբողջ Գամիշլիի ժողովուրդին։

Վաղը տեղի պիտի ունենայ նահատակ գամիշլիցիներու հոգեհանգստեան պաշտօնը։ Գամիշլիի ժողովուրդը խոր կսկիծով հրաժեշտ տուաւ իր նահատակ զաւակներուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031