Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան. «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում»

Հունվար 01,2016 19:18

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամանորի գիշերը ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա ու այլ 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել տեղադրել տոնածառ: Մնացած բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խոսքը  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի մասին է:

Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Պողոսյան Իվան says:

    Դու գուցե քո «ջանքերի» համար պարգևավճար ստանաս, ժողովրդի դեմ «պայքարելու» համար նույնիսկ արտահերթ կոչում ստանաս, բայց ընդամենը արդքանը: Իսկ արժե՞ հոգին սատանային ծախել երկու կոպեկով. սրա մասին մտածիր: Եվ մոռացիր պատվի մասին: Չեղած բանի մասին չեն խոսում:

    • Արմեն says:

      …ժողովրդի դեմ «պայքարելու»… Ինձ պետք չէ տեղեկացնել, ես իմ տեսակետն ունեմ, բայց ժողովուրդ ասելով քանի հոգի ես հասկանում, թե այդ մի քանի տասնյակից բացի մնացածը ժողովուրդ չեն Իվան:
      Ես շնորհակալ եմ մեր ոստիկաններից, իրենց դժվար ու կարևոր ծառայության համար: Եթե 20 կամ 120 կամ 1200 հոգին ժողովուրդ են,ապա մնացածին ինչպես կոչենք Իվան:
      Եթե ոստիկանին մեղադրում ես հոգին ծախելու մեջ, ապա 20 հոգուն ժողովուրդ անվանելով երևութը ինչպես կանվանես, այսինքն տուր նաև գնահատական քո «մտավոր կարողությունների ու զեղծարարության» համար ԻՎԱՆ:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ինչպես երևում է ՀՀԿ-ն Քրեական օրենսգրքի նոր փոփոխություն է նախապատրաստում.
    ՛՛Ամանորյա տոնածառի առկայությունը հասարակական՝ Տարոն-ջանի կողմից չնախատեսված վայրում խախտում է հասարակական կարգը, վտանգում է երկրի ինքնիշխանությունը և հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, որն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավավարձի բազմապատիկի չափով, կամ ազատազարկում՝ նվազագույնը՝ մի քանի ժամկետ, իսկ նման չարամիտ արարքները կանխարգելելու նպատակով կարող են օգտագործվել հատուկ վարժեցրած կապիկներ՝ հասարակական կարգը մարդկանցից պաշտպանելու համար՛՛:
    ՛՛Պատժաչափի ճշգրտման համար Դատարանները պետք է առաջնորդվեն ment.am կայքում տեղադրված աղյուսակներից:՛՛

  3. քաղաքացի says:

    Հարգելի “Առավոտ” նշում եք, որ չեք հրապարակի անձին վիրավորող մեկնաբանություններ ու հրապարակում եք ինչ որ ոստիկանի մոկնաբանություն, արդյոք կար դրա իմաստը:

    • Արմեն says:

      Եթե կապիկ բառը ձեզ վիրավորել է կամ անհանգստացրել, ապա ոստիկանին հրաման կատարելու համար կոչել “Իսկ արժե՞ հոգին սատանային ծախել երկու կոպեկով. սրա մասին մտածիր:” բառակապակցությունը շահեկան է ու դրա դիմաց ոչինչ չեք պահաջելու….. անազնիվ քաղաքացի լավ չի լինել, քաղաքացի:

      • Ես եմ says:

        Հարգելի Արմեն,դուք երևի չեք հանդիպել ոստիկանի այն տեսակին,որին բնութագրելու համար նույնիսկ բառարանում արժանի բառ չկա

  4. Андраник says:

    Գևորգի ֆեյսբուկյան էջը ջնջված է. Խնդրում եմ հաղորդեք գոնե իր մոր ֆեյսբուկյան էջը…

  5. Սյուզի says:

    Իսկ էն, որ կապկական հնարքներով մարդկանց ձեռբակալում ու կեղծ զեկույցներ եք պատրաստում՝ գլխներին գործ սարքելով, դրանով էլ ե՞ք հասարակական կարգ պահպանում․․․ դու՞ք եք մեր անվտանգությունը ապահովում․․․ մեզ ձեր նման ոստիկաններ պետք չեն․․․ մի մոռացեք, որ ձեր աշխատավարձները մեր մուծած հարկերից են ձևավորվում․․․ իսկ մենք չենք վճարում, որպեսզի մեզ ահ ու սարսափի մեջ փորձեք պահել․․․
    Գիտակցաբար ու պատվով գնացեք ու երկրի սահմանները պահեք, որտեղից այն կողմ, ի դեպ, ավելի շատ զվռնող կապիկներ կան ու որոնք իսկապես վտանգավոր են․․․ թե չէ մի երկու հրաման եք “պատվով” կատարում, կոչումներ շարում ուսներիդ, գիտեք դա է ծառայությունը․․․ ամոթ է․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031