Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարան. Ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են չընդհատվող ռեժիմով

Հունվար 01,2016 19:25

Տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի համապատասխան բոլոր ծառայություններն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Վերջիններս շուրջօրյա ժամանակացույցով շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները:

Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաև մայթերի, կանգառասրահների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:

Տեղերում ընթացող աշխատանքները վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության տակ են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031