Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ

Հունվար 01,2016 21:30

Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Երևան տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 22 LO 873 պետհամարանիշի (վարորդ ՝ 1955թ. ծնված Պ. Պ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես-Բենս 411SDI» մակնիշի 647 US 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Ա. Մ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ՝ հուշահամալիրի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակվել են 9 ավտոմեքենաներ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա (40 ուղևոր):

***

Հունվարի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2102» մակնիշի 25 OU 411 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան 83 հասցեում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 542 LU 18 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում շտապօգնության ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բելել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ-ում ՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 79 LV 777 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031