Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվար 02,2016 19:39

Հունվարի 2-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 42 ԼՏ 107 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան թմբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Օպել Աստրա» մակնիշի 34 QS 922 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 2-ին, ժամը 15.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի ՋԷԿ-ի հանրակացարանի մոտակայքում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի 34 GD 172 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031