Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնահեռացման աշխատանքներին որոշակիորեն խոչընդոտում են մայթեզրերին կայանած մեքենաները

Հունվար 03,2016 19:21

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում չընդհատվող ժամանակացույցով շարունակվում են տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գործընթացում ներգրավվել է համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկան:

Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, աշխատանքներն ընթանում են նաև բակային և միջբակային տարածքներում: Բազմաթիվ տնտեսվարողներ, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում՝ համապատասխան տեսքի բերելով դրանք:

Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին որոշակիորեն խոչընդոտում են մայթեզրերին կայանած մեքենաները: Սույնը հաշվի առնելով հորդորում ենք տվյալ մեքենաների վարորդներին հնարավորին արագ ազատել նշված հատվածները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031