Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 04,2016 20:46

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են ՍոթքՔարվաճառ, ԲերդՃամբարակԼոռու մարզի ՏաշիրԲլագադառնոյե,ԳորիսՍիսիան, ՀրազդանՋրառատ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՍևանՎարդենիս ավտոճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելովԽորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկությունից:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի և տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում, ԻջևանԴիլիջան ավտոճանապարհին տեղտեղ առկա է մերկասառույց

Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, ԿաթնաղբյուրՏաշիրՊրիվոլնոյե, ՏաշիրԿաթնառատԳեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք:

Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ բուք:

Ծիլքար ավտոճանապարհին առկա է բուք և խցանումներ:

Դժվարանցանելի են ՍեփանավանՕձունԳեղարքունիքի մարզըԴիլիջանիՏիգրանաշենի ոլորանները, ՀրազդանՀանքավան, ԳյումրիԼանջիկ, ՄեղրիԿապան, ԳորիսԿապան, ՍիսիանԶանգերԱրագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի ԿապուտանՀատիսԶովաշեն, ԱրտաշատՎայքՋերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղտեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031