Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալություն Գյումրիում. մանրամասնում է Շիրակի մարզի դատախազը  

Հունվար 04,2016 21:12

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում.  Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նախկին ամուսինը իր միակ երեխային տեսնելու պատրվակով գնացել էր կնոջ հայրական տուն, որտեղ վիճաբանություն էր ծագել, ու նա  դանակահարել էր կնոջը, զոքանչին, քենուն ու նաեւ տաքսու վարորդին: Կնոջը՝ 27-ամյա Ա.Գ-ին ու նրա մորը՝  1967 թվականին ծնված Գ.Ս.-ին տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատել էին:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը  Aravot.am-ին փոխանցեց, որ փաստի առիթով  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով: Դանակահարության մեջ կասկածվում է 1990 թվականին ծնված Հենրիկ Հովհաննիսյանը. նա ձերբակալված է, վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031