Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հայտարարել էին, որ Նոր տարին պետք է անցկացնեն Ֆիզուլիում»

Հունվար 06,2016 21:15

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական էջում արվել է հետեւյալ գրառումը.

«1993 թ. դեկտեմբերի 27-ից սկսած Հադրութի պաշտպանական շրջանի զբաղեցրած դիրքերի ուղղությամբ հակառակորդը փորձում էր ճեղքել առաջնագիծը և հրետանակոծում ողջ առաջնագծի զբաղեցրած դիրքերը: 1994 թ. հունվարի 2-ին հակառակորդը անցավ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, մինչ այդ Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հայտարարել էին, որ Նոր տարին պետք է անցկացնեն Ֆիզուլիում, իսկ դիրքերը զբաղեցրած ազատամարտիկները անձնվիրաբար մարտնչում էին:

Հունվարի 5-ին հակառակորդը, Արաքսի ափով՝ Իրանի Իսլամական հանրապետության հետ սահմանի երկայնքով, անցավ մեր զբաղեցրած դիրքերի թիկունքը՝ նպատակ ունենալով խուճապի մատնել մեր զինվորներին: Այդ օրը բոլորը կռվեցին հերոսաբար:

Հունվարի 5-ին Շուքուրբեյլիի խաչմերուկում առաջնագծին օգնության հասնելուց զոհվեցին Հադրութի պաշտպանական շրջանի հրետանային դիվիզիոնի հրամանատար Կարեն Միրզոյանը, մարտկոցի հրամանատար Գագիկ Պետրոսյանը, գումարտակի շտաբի պետ Նարվիկ Գևորգյանը, և նույն գումարտակի դասակի հրամանատար Սլավիկ Գրիգորյանը:

Հիշենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքով մեզ են նվիրել Ազատ ու անկախ Արցախ, ովքեր արցախցուն նվիրել են խաղաղ ու ապահով Ամանոր ու Սբ. Ծնունդ:

Հազար փառք մերօրյա բոլոր հերոսներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031