Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մուսալեռ» համալիրում սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ (Լուսանկարներ)

Հունվար 09,2016 19:18

Investigative.am. Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից  ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։ 1452349797,7038 1452349872,0663

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել  աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի  նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ է ներգարվվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։1452349909,5261

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։

Վերջինս որպես  մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ դեպքի վայրից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031