Լրահոս
Օրվա լրահոսը

Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Հունվար 09,2016 20:30

Հունվարի 9-ը 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ (Սարգիս) Փարաջանովի տարեդարձի օրն է: Ուկրաինայի և Հայաստանի ԽՍՀների ժողովրդական արտիստ, բազում պետական և միջազգային մրցանակների դափնեկիր, վաղամեռիկ հանճարը, որը ծնվել և ստեղծագործել է Թբիլիսում, այսօր կդառնար 92 տարեկան:

Ըստ armenianchurch.ge-ի՝ 2016 թվականի հունվարի 9-ին, կազմակերպվեց այցելություն Թբիլիսիում Մանթաշովյան շարքերի պատին տեղադրված ազգի արժանավոր զավակի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Թեմի պաշտոնեությունը, երիտասարդական բաժնի ակտիվիստները և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյա դպրոցի աշակերտությունը իրենց խոնարհումը բերեցին մեծատաղանդ արվեստագետի հիշատակին և Փարաջանովի արձանը զարդարեցին նրա սիրած նռներով ու ծաղիկներով:

Sergey ParajanovՎիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի հոգևոր-տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը աղոթք բարձրացրեց Փարաջանովի հոգու խաղաղության համար:

Աշխարհահռչակ կինոռեժիսորի տաղանդի ու գործունեության մասին խոսք ասացին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևով Չիդիլյանը և մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում: Սերգեյ Փարաջանովը հիրավի այն հանճարներից է, որը վաղուց դադարել է մեկ ժողովրդի զավակ լինելուց, դառնալով համամարդակային արվեստի կարկառուն դեմք:

Նռներով ու կարմիր մեխակներով զարդարված կինոռեժիսորի հուշարձանը դարձավ անմահացած Սերգեյ Փարաջանովի հիշատակի մեծարում:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ

Եկեղեցու Վիրահայոց Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031