Լրահոս
Օրվա լրահոսը

 Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Հունվար 10,2016 18:58

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 10-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին` Նորավանքի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 SV 897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 2005 թ. ծնված Ա. Ն.-ը, 2013 թ. ծնված Է. Ն.-ը և 1947 թ. ծնված Լ. Դ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031