Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանտինոյի «սեւ» վեսթերնը եւ պետության կայացումը

Հունվար 10,2016 22:11

Վերջերս դիտեցի Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմը, որը կոչվում է «Նողկալի ութնյակը» («The Hateful Eight») : Անունն, ըստ երեւույթին, ընտրված է ի հակադրություն 1960 թվականին նկարահանված «Հրաշալի յոթնյակի»: Տարանտինոյի ֆիլմը կարելի է «հակավեսթերն» համարել՝ հին ֆիլմում իրադարձությունները չափից դուրս «ռոմանտիզացված» են, իսկ նորում ներկայացված են նույնքան չափազանցված «սեւ հումորի» խիտ գույներով:

Բնականաբար, Տարանտինոյի ֆիլմի վերլուծությունն իմ խնդիրը չէ: Ինձ թվում է, ամեն ինչ «աշխատված» է բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակով, ստեղծագործական կազմի փայլուն վարպետությամբ՝ այնպես, որ այդ ռեժիսորի եւ սցենարիստի սիրած «արյան գետերը» չեն ընկալվում որպես ավելորդ նատուրալիզմ:

2

Բայց նրանց, ովքեր դիտելու են այդ ֆիլմը, խնդրում եմ դա անել եւս մի տեսանկյունից՝ «ինչպես էր կայանում ամերիկյան պետությունը քաղաքացիական պատերազմից հետո»: Բոլոր հիմնական հերոսները («ութնյակը») կատարյալ սրիկաներ են եւ տականքներ ու հանդիսատեսի համակրանքը չեն կարող վայելել: Սակայն նրանց մի մասի մոտ իրադարձությունների զարգացման ընթացքում աստիճանաբար, գուցե շատ սաղմնային տեսքով, ի հայտ են գալիս որոշակի պատկերացումներ Պետության եւ Օրենքի մասին: Եվ դրա գագաթնակետը ֆինալն է, երբ բազմաթիվ մեղավոր եւ անմեղ կյանքեր խլած պատերազմի վետերանը եւ Ռեդ Ռոքի շերիֆ ներկայացող կասկածելի անձնավորությունը (մեկը սեւամորթ, մյուսը՝ սպիտակամորթ), իրենց վերջին շունչը փչելուց առաջ որոշում են ոչ թե պարզապես սպանել վերջին ողջ մնացած հանցագործին, այլ կախաղան հանել նրան: Ինչպես եւ պահանջում է Օրենքը:

Գուցե պետությունները սկսում են կայանալ այն ժամանակ, երբ սրիկաների մի մասի հոգում նման փոփոխություննե՞ր են տեղի ունենում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հուսանք և սպասենք:

  2. Atshak says:

    լիբեռալների ու պահպանողականների մի խոշոր տարբերություն ևս:
    Լիբեռալները իրենց փոքրամասնական, բռնապետական դիկտատուրային տալիս են օրենքի ուժ ու ստիպում բոլորին շարժվել օրենքով , մարդկանց պահելով ահ ու սարսափի ու անմարդկային դաժանության տուգանքների տակ:
    Պահպանողականները մեծ տեղ են տալիս ավանդույթներին ու հասարակական նորմեն ու վարվեցողության, ու լինելով մեծամասնություն, այդ կերպ մինիմիազացնելով փոքրամասնոության հանդեպ ճնշումները ու նրանց պարգևելով համեմատաբար մեծ ազատություններ: Անգամ ավելի մեծ, քան մեծամասնության համար է նախատեսված ըստ համակեցության կանոներին:

  3. gib.gibindus says:

    Չէ, սրիկաների հոգում տեղի ունեցածը կապ չունի պետության կայացման հետ: Պետությունը կկայանա, երբ դադարեք ֆիլմերի “գողացած տարբերակ”-ներ դիտելուց: Թե՞ չէիք հականում, որ 2016-ի հունվարի 1-ից սկսված ցուցադրումը կապ չունի ինտերնետի գողացած տարբերակների հետ:

  4. Արսեն says:

    Անհուսության ինչպիսի ուղերձ…)))…
    Էշ մի սատկի՝ գարուն կգա…))))…
    Ստացվում է, որ Օրենքը՝ կախված սրիկաների՝ հոգում տեղի ունեցող փոփոխություններից, որոնք ԿԱՐՈՂ Է տեղի ունենան նրանց՝ վերջին շունչը փչելուց առաջ…))))…
    ՀՀ բնակիչ՝ մի սատկի, Օրենք կգա…))))…

  5. Լավատես says:

    Լինեն օրինական թե հանցագործ կառույցներ, բոլորի համար կարեւորը այդ կառույցների արդյունավետությունն է մրցակից նման այլ կառույցների նկատմամբ: Որքան լուրջ խնդիրներ է իր առջեւ դնում կառույցը, այնքան ավելի բարձր է արդյունավետության անհրաժեշտությունը՝ լինի դա բանակ, ընտանիք, պետություն թե կազմակերպված հանցագործ խմբավորում: Բոլոր երկրների, լինեն դրանք ժողովրդավարական թե բռնատիրական, բանակներում գործում են միատեսակ օրենքներ եւ որքան արդյունավետ են գործում այդ օրենքները, այնքան ուժեղ են այդ բանակները: Նույնն էլ ընտանիքում է: Եթե պետք է պետությունը թուլացնել, ուժեղացնում են անօրինականությունն այդ պետությունում՝ կաշառակերությունն ու անպատասխանատվությունը, մասնագիտական անգրագիտությունն եւ որպես հետեւանք՝ օրինական մարդկանց արտագաղթը: Կարճ ասած, երկրի ներսում պետք է ստեղծել անօրինականության շատ արդյունավետ բուրգից շատ ավելի արդյունավետ օրինականության բուրգ ու կազմակերպել կազմակերպված հանցագործ կաշառակեր անգրագետների կազմակերպված արտագաղթ երկրից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031