Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է մնում. Ռուս Ուղղափառ եկեղեցին պարզաբանում է

Հունվար 11,2016 20:13

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասել է. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Դիտել` 7:50-րդ րոպեից:

https://www.youtube.com/watch?v=5tY9IeMFAAw

Այս  հայտարարության կապակցությամբ պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղար Ալեկսանդրա Վոլկովան պարզաբանում է տարածել. «Ռոսիա» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է  վերջին տարիներին Սիրիայում եւ Իրաքում սարսափելի եւ աննախադեպ իրավիճակի մասին: Այդ համատեքստում սրբագույնը օրինակ է բերել Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ եղել են այնպիսի ժամանակաշրջաններ, երբ ներմուծվող կարգը կրոնական փոքրամասնությունների կյանքում ապահովում էր հարաբերական անվտանգություն եւ կայունություն: Այդպիսի կարգի բացակայությունը միշտ, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է դեպքերի ողբերգական զարգացմանը: Հենց այդ պատճառով ենք ժամանակակից իրադարձությունները ցեղասպանություն կոչում»:

Նա նաեւ նշել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բազմիցս հնչեցվել  է պատրիարքի պաշտոնական հայտարարություններում եւ ուղերձներում, որի վառ օրինակն է Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր իրադարձություններին. «Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք միշտ բաց հրապարակային պաշտպանել եւ շարունակելու են պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական եւ միջկրոնական հարթակներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Բան հասկացաք՞ էս անկապ պատասխանից։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031