Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Սա հերթական հարված է մեջքից կամ գոտկատեղից ներքև». «Ա1+». (Տեսանյութ)

Հունվար 11,2016 22:10

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատահական չի համարում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հունվարի 7-ի Սուրբ ծննդյան հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին ոչ ոք չի ոչնչացրել: «Շատերը մեղադրում են պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ: Դա իհարկե, միամտություն է: Կիրիլը կրթված մարդ է, գիտի՝ ինչ է ասում, ում և երբ: Կիրիլը պատահական մարդ չէ, նա Ռուսաստանի հոգևոր առաջնորդն է և շատ բարձր պաշտոնական դիրք է զբաղեցնում պուտինյան Ռուսաստանի սանդղակում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Խզմալյանը:

Գլխավոր պատճառը նա համարում է ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունները: «Ռուսաստանը, որ կարծես թե կիսապատերազմական վիճակում է Թուրքիայի հետ, միաժամանակ փնտրում է ելքեր այդ իրավիճակից: Ըստ երևույթին, Կիրիլին տրված էր ելք առաջացնելու առաքելությունը և նա դա կատարեց: Դա կրոնական արտահայտություն չէր, այլ զուտ քաղաքական»,-ասաց պարոն Խզմալյանը: Նա հիշեցրեց նաև, որ Հայոց եղեռնից ընդամենը 12 տարի առաջ՝  1903 թվականին, ռուսական կառավարությունը և եկեղեցին մեծ արշավ էին սկսել Հայոց եկեղեցու և դպրոցների դեմ:

Մի հարցում գործիչը, միանշանակ, վստահ է. «Սա ապտակ է, սա շատ ծանր հարված է: Ինչպես ռուսներն են սիրում ասել Թուրքիայի կործանիչի վերաբերյալ՝ սա հարված է մեջքից, հերթական հարված է մեջքից կամ գոտկատեղից ներքև»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031