Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյան. Bloomberg-ի հրապարակած ՀՆԱ-ի ավել 0,3 տոկոսը էական բան չի տա Հայաստանին

Հունվար 12,2016 20:25

«Սա այնքան էլ էական եւ մեծ աճ չէ, եւ, եթե սա վերածում ենք դոլարային արտահայտությամբ թվերի, 10 միլիարդանոց ՀՆԱ-ի պարագայում կազմում է մոտավորապես 250 միլիոն ԱՄՆ դոլար: Պետք է նշել, որ միայն 2016 թվականի բյուջեի դեֆիցիտը 190 միլիարդ է, այսինքն` շատ ավելին է, քան` մեր տնտեսական աճը, նախատեսվող պարտքերն էլ, եթե հաշվի ենք առնում, այս պարագայում տնտեսական աճը շատ չնչին ցուցանիշ է կազմում 2016-ի համար»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Bloomberg գործակալությունը հրապարակել է  2016-ին տնտեսության վատ ցուցանիշներով երկրների ցուցակը, որտեղ Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումը 2,5 տոկոս է, այսինքն` ավելի բարձր, քան Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ կառավարության կանխատեսումն է` 2,2 տոկոս, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանից հետաքրքրվել էինք, թե Bloomberg-ի 0,3 տոկոս ավել կանխատեսած տնտեսական աճն ինչ կտա Հայաստանին:

Bloomberg գործակալության հրապարակած ցանկում 93 երկրների մեջ Ադրբեջանը նշված է Հայաստանից, Էստոնիայից եւ Հունգարիայից հետո: Այս ցուցակում Ադրբեջանի համար 2,4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսված: Ըստ Վիլեն Խաչատրյանի,ինչ վերաբերում է 0,1 տոկոսով Ադրբեջանը մեզնից հետ լինելուն, ապա տնտեսագետը կարծում է, որ այդ թիվը`0,1-ը, էական տարբերություն չի տալու.

«Նույն հաջողությամբ, եթե մեր կառավարության կանխատեսումը հիմք ընդունենք Ադրբեջանը կհայտնվեր շատ ավելի լավ կարգավիճակում, իհարկե, այստեղ չկան այնպիսի երկրների կանխատեսումներ, ինչպիսին օրինակ`Սիրիան է, Ուկրաինան, որոնց տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատ են, բացասական են կոնկրետ 2016 թվականի համար: Այսինքն` այս տեսանկյունից մենք որոշակի առումով ունենք դրական դիրքեր, սակայն դա այն դրական աճը չէ, որը մեր տնտեսությանը զարգացում է ապահովելու»:
Վիլեն Խաչատրյանի խոսքերով 2013 թվականին Հայաստանից ապօրինի ֆինանսական հոսքերը կազմել են մեկ միլիարդ 800 միլիոն. «Այսինքն` մոտ 6-7 անգամ ավելի, քան մեր տնտեսական աճն է կազմում, եւ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական աճը թեկուզ թվով մնում է, բայց իրականում դոլարային արտահայտությամբ այն մեր երկրից դուրս է գալիս, այսինքն`բնակչության 90 տոկոսն այդ աճն իր վրա չի զգում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031