Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը

Հունվար 14,2016 19:45

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը: Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները:

Առանձնակի կարևորվեց առկա իրավիճակից ելնելով արագ արձագանքման խմբի կողմից բժշկական կազմակերպություններ կրկնակի ուղարկված  ՀՀ առողջապահության նախարարության գործող նորմատիվային փաստաթղթերի, գործելակարգերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության սահմանումը: Նախարարի հանձնարարությամբ տեղում մասնագիտական խորհրդատվության և հիվանդների բուժման ռազմավարությունը ճիշտ իրականացնելու նպատակով վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ:

Նշենք, որ անդրադարձ կատարվեց նաև հակավիրուսային դեղերի ապահովվածության հարցին։ Հանձնարարվեց,  որպեսզի խստորեն հսկվի ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը մինչև սպառող, գործընթացն ամրագրվի հաշվետվողական համակարգով և

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031