Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն համագումար կհրավիրի

Հունվար 14,2016 22:15

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ քննարկել են այս տարի կուսակցության համագումար անցկացնելու հարցը.

«Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում համագումարի վերաբերյալ, որն այս տարվա ընթացքում կայանալու է»:

Հարցին, թե երբ են նախատեսված վարչապետի հայտարարած կրճատումները Կառավարության կազմում, տիկին Նաղդալյանն ասաց՝ երբ վարչապետը ներկայացնի ՀՀԿ գործադիր մարմնին, ՀՀԿ մամուլի խոսնակը կտեղեկացնի:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ ՄԻՊ-ի հրաժարականին, հերքեց տեղեկությունները, թե իշխանության ճնշումների արդյունքում է Կարեն Անդրեասյանը դիմել հրաժարականի:

Դիտարկմանը, թե մի շարք ՀՀԿ-ականներ վերջին շրջանում առանձնահատուկ քննադատության էին ենթարկում Կարեն Անդրեասյանի գործունեությունը,  տիկին Նաղդալյանը չհամաձայնեց. «Խորհրդարանում շատ ծավալուն քննարկում է եղել մի քանի փուլով, մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում եւս քննարկում է եղել, խնդիրը վերաբերել է՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանին: Չեմ կարծում, որ մարդու իրավունքների պաշտպանն առանձնակի պաշտպանության կարիք ունի»:

Հարցին, թե ՀՀԿ-ն քննարկե՞լ է թեկնածուների հարցը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Շատ եք շտապում: Թեկնածուների հարց չի քննարկվել: Չեմ կարծում, որ ամիսներ առաջ հնչած քննադատությունը հիմք կդառնար պաշտպանի հրաժարականին: Պաշտպանի գործունեությունից դժգոհ կարող են լինել շատերը, բայց դա չի նշանակում, որ պաշտպանի նկատմամբ դժգոհությունը կարող է հանգեցնել հրաժարականին: Օմբուդսմենը յուրահատուկ առաքելություն է, Կարեն Անդրեասյանը քաջատեղյակ էր ու գիտակցում էր իր առաքելությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031