Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում մնալու շանսերը

Հունվար 18,2016 11:57

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ 2017-ի ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունը պետք է ունենա նոր կառավարություն:

«Անդրադարձ» մամուլի ակումբում պարոն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ նոր կառավարության ձևավորումը անխուսափելի է մի շարք պատճառներով. «Այս կառավարությունը ձևավորվել էր մի շրջանում, երբ ՀՀ-ի և Մոսկվայի միջև ցածր վստահության մակարդակ կար: Երբ ՀՀ-ն դարձավ ԵՏՄ անդամ, կառավարության ձևավորումը առաջին հերթին պայմանավորված էր արտաքին քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներով, ինչը արեց ՀՀ իշխանությունը: Այն եվրասիական կառավարություն է, որը պետք է մեծացներ ՀՀ վստահությունը»:

Սակայն պարոն Սաֆարյանը խոսեց ՀՀ կառավարության նկատմամբ վստահության բացակայության մասին, ինչի մասին վկայում է Electric Yerevan-ը, ՀՀ կառավարությունն այդպես էլ չկարողացավ լուրջ ներդրումներ ներգրավել, չարձանագրեց տնտեսական աճի արձանագրում:

Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը տալիս է կառավարության մասնակի փոփոխությունների հնարավորություններ:

Վարչապետի հարցը պարոն Սաֆարյանը պայմանավորում է նրանով, թե այն ինչ պայմանավորվածություն ձեռք կբերի ՀՀԿ-ի հետ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս տեսանկյունից ինչպիսի՞ն են գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում մնալու շանսերը, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Եթե Հովիկ Աբրահամյանի քաղաքական կարիերայի մասին է խոսքը, ապա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինքը ինչպիսի ներդրում ու աջակցություն կցուցաբերի իշխանության վերարտադրման ծրագրին: Այս անգամ իշխանության ներսում «ռազբորկաները» հանրաքվեի հետ կապված բավականին տեսանելի էին: Հովիկ Աբրահամյանը միշտ գլխավորել է համապետական ընտրությունների նախընտրական շտաբները: Սակայն այսքան թուլացած ընդդիմության պայմաններում, եթե հանրաքվեն նման խոշոր բծեր է ստանում, թերևս դա վերագրվելու է շտաբի պետին: Հանրաքվեի անցկացման առումով էլ Հովիկ Աբրահամյանից և կառավարությունից գոհ չպետք է լինի իշխանությունը, ուստի փոփոխությունների անհրաժեշտությունը մեծ են: Նոր թիմը պիտի նոր հույսեր ներշնչող առաջնորդ ունենա: Իսկ Հովիկ Աբրահամյանով ոչ թե կարելի է հասարակությանը զարմացնել, այլ զայրացնել»:

Հարցին արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Դեռ այս պահին չեմ տեսնում քաղաքական այն հենարանը, որը կա նրա համար: Մեկ տարի հետո չեմ կարող հերքել կամ հաստատել, որ նման հենարան լինի: Ժամանակին Հովիկ Աբրահամյանին ամենևին էլ գեղեցիկ աչքերի համար վարչապետ չնշանակեցին: Նա բուֆերն ու վերահսկողն էր այդ շրջանում ամենաուժեղ ու լուրջ ձեռնոց նետող կուսակցությանը՝ ԲՀԿ-ին: Նա մեկն էր, որը կարող էր Երևանի վստահությունը բարձրացնել Մոսկվայի աչքերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031